Էրդողանը խոսել է Հունաստանի նկատմամբ Թուրքիայի գերազանցության մասին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան գերազանցում է Հունաստանին՝ քաղաքական, տնտեսական և ռազմական առումներով։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Թուրք առաջնորդի խոսքով՝ Հունաստանը վերջին շրջանում «ուժեղացրել է իր ճնշումն ու ամբարտավանությունը» Թուրքիայի նկատմամբ։ «Հունաստանը մեզ հավասար չէ քաղաքական, տնտեսական կամ ռազմական առումներով, հետևաբար մեր հակառակորդը չէ», - ասել է նա։ Էրդողանը հիշեցրել է իր եռօրյա բալկանյան շրջագայությունը, որը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին։
«Թուրքիան, որպես խաղաղության, զարգացման և արդարության ներկայացուցիչ այս տարածաշրջանում, որտեղ վերջին շրջանում լարվածությունը մեծացել է, շարունակում է կատարել իր պարտականությունները»,- եզրափակել է Էրդողանը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



