Էրդողանը խոսել է Հունաստանի նկատմամբ Թուրքիայի գերազանցության մասին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան գերազանցում է Հունաստանին՝ քաղաքական, տնտեսական և ռազմական առումներով։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Թուրք առաջնորդի խոսքով՝ Հունաստանը վերջին շրջանում «ուժեղացրել է իր ճնշումն ու ամբարտավանությունը» Թուրքիայի նկատմամբ։ «Հունաստանը մեզ հավասար չէ քաղաքական, տնտեսական կամ ռազմական առումներով, հետևաբար մեր հակառակորդը չէ», - ասել է նա։ Էրդողանը հիշեցրել է իր եռօրյա բալկանյան շրջագայությունը, որը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին։
«Թուրքիան, որպես խաղաղության, զարգացման և արդարության ներկայացուցիչ այս տարածաշրջանում, որտեղ վերջին շրջանում լարվածությունը մեծացել է, շարունակում է կատարել իր պարտականությունները»,- եզրափակել է Էրդողանը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



