Էրդողանը խոսել է Հունաստանի նկատմամբ Թուրքիայի գերազանցության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան գերազանցում է Հունաստանին՝ քաղաքական, տնտեսական և ռազմական առումներով։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Թուրք առաջնորդի խոսքով՝ Հունաստանը վերջին շրջանում «ուժեղացրել է իր ճնշումն ու ամբարտավանությունը» Թուրքիայի նկատմամբ։ «Հունաստանը մեզ հավասար չէ քաղաքական, տնտեսական կամ ռազմական առումներով, հետևաբար մեր հակառակորդը չէ», - ասել է նա։ Էրդողանը հիշեցրել է իր եռօրյա բալկանյան շրջագայությունը, որը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին։
«Թուրքիան, որպես խաղաղության, զարգացման և արդարության ներկայացուցիչ այս տարածաշրջանում, որտեղ վերջին շրջանում լարվածությունը մեծացել է, շարունակում է կատարել իր պարտականությունները»,- եզրափակել է Էրդողանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



