«Ինտերը» հրաժարվել է Դիբալային ձեռք բերելու մտադրությունից
СПОРТԻտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հրաժարվել է Թուրինի «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 28-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելու մտադրությունից, հաղորդում է Corriere della Sera-ն։
Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի վերադարձից հետո հարձակման գծում նոր խաղացողի կարիք իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը չունի։
Պաուլո Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են մի քանի անգլիական ակումբներ, այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդը»։
Անցած մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



