«Ինտերը» հրաժարվել է Դիբալային ձեռք բերելու մտադրությունից
ՍՊՈՐՏԻտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հրաժարվել է Թուրինի «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 28-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելու մտադրությունից, հաղորդում է Corriere della Sera-ն։
Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի վերադարձից հետո հարձակման գծում նոր խաղացողի կարիք իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը չունի։
Պաուլո Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են մի քանի անգլիական ակումբներ, այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդը»։
Անցած մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



