«Ինտերը» հրաժարվել է Դիբալային ձեռք բերելու մտադրությունից
SPORTԻտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հրաժարվել է Թուրինի «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 28-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելու մտադրությունից, հաղորդում է Corriere della Sera-ն։
Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի վերադարձից հետո հարձակման գծում նոր խաղացողի կարիք իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը չունի։
Պաուլո Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են մի քանի անգլիական ակումբներ, այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդը»։
Անցած մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



