Հրդեհ գնացքի վագոններից մեկի փականի մոտ
ОБЩЕСТВОՀունիսի 30-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող բեռնատար գնացքներից մեկի (բեռնված բենզինով) փականի մոտ առաջացել է հրդեհի բռնկում։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մոտ 1 քմ տարածքում այրվել է վագոնի փականի վերին հատվածում թափված վառելիքի մնացորդ:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ, հրդեհի առաջացման հետագա վտանգը կանխելու նպատակով:
1
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
5
Молчать, молчать, вот так молчать… «Паст»



