Հրդեհ գնացքի վագոններից մեկի փականի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 30-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող բեռնատար գնացքներից մեկի (բեռնված բենզինով) փականի մոտ առաջացել է հրդեհի բռնկում։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մոտ 1 քմ տարածքում այրվել է վագոնի փականի վերին հատվածում թափված վառելիքի մնացորդ:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ, հրդեհի առաջացման հետագա վտանգը կանխելու նպատակով:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



