Հրդեհ գնացքի վագոններից մեկի փականի մոտ
SOCIETYՀունիսի 30-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող բեռնատար գնացքներից մեկի (բեռնված բենզինով) փականի մոտ առաջացել է հրդեհի բռնկում։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մոտ 1 քմ տարածքում այրվել է վագոնի փականի վերին հատվածում թափված վառելիքի մնացորդ:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ, հրդեհի առաջացման հետագա վտանգը կանխելու նպատակով:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



