Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել
ОБЩЕСТВО«Ան-2» ինքնաթիռն անհետացել է ռադարից Յակուտիա տանող ճանապարհին: Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ ինքնաթիռը նշանակված ժամին վայրէջք չի կատարել։ Ինքնաթիռը օդ է բարձրացել նախօրեին Ռուսաստանի ժամանակով ժամը 6.30-ին Ուս-Խատինգ (Յակուտսկ) – Կոբայսկի շրջան – Ուս-Խատինգ երթուղով։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երեք մարդ:
Ինքնաթիռի որոնողական աշխատանքներին ներգրավվել է ավիացիան:
Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխամասային գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Քսենիա Ռախմատուլինան հայտնել է, որ առաջին փրկարարական ջոկատը թռել է Կոբյայսկի շրջան՝ ինքնաթիռը որոնելու համար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
3
Потеря памяти или преднамеренность? «Паст»
4
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
5
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»



