Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել
SOCIETY«Ան-2» ինքնաթիռն անհետացել է ռադարից Յակուտիա տանող ճանապարհին: Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ ինքնաթիռը նշանակված ժամին վայրէջք չի կատարել։ Ինքնաթիռը օդ է բարձրացել նախօրեին Ռուսաստանի ժամանակով ժամը 6.30-ին Ուս-Խատինգ (Յակուտսկ) – Կոբայսկի շրջան – Ուս-Խատինգ երթուղով։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երեք մարդ:
Ինքնաթիռի որոնողական աշխատանքներին ներգրավվել է ավիացիան:
Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխամասային գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Քսենիա Ռախմատուլինան հայտնել է, որ առաջին փրկարարական ջոկատը թռել է Կոբյայսկի շրջան՝ ինքնաթիռը որոնելու համար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



