Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ան-2» ինքնաթիռն անհետացել է ռադարից Յակուտիա տանող ճանապարհին: Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ ինքնաթիռը նշանակված ժամին վայրէջք չի կատարել։ Ինքնաթիռը օդ է բարձրացել նախօրեին Ռուսաստանի ժամանակով ժամը 6.30-ին Ուս-Խատինգ (Յակուտսկ) – Կոբայսկի շրջան – Ուս-Խատինգ երթուղով։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երեք մարդ:
Ինքնաթիռի որոնողական աշխատանքներին ներգրավվել է ավիացիան:
Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխամասային գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Քսենիա Ռախմատուլինան հայտնել է, որ առաջին փրկարարական ջոկատը թռել է Կոբյայսկի շրջան՝ ինքնաթիռը որոնելու համար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



