Սևանի ճանապարհին կին վարորդը Nissan Teana-ով բախվել է քարերին և կողաշրջվել, կան վիրավորներ (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 09։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Քրիստինե Գ-ն, իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Արծվի արձանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդ Քրիստինե Գ-ն և ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 49-ամյա Իրինա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Հրայր Մ-ն՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



