Սևանի ճանապարհին կին վարորդը Nissan Teana-ով բախվել է քարերին և կողաշրջվել, կան վիրավորներ (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 09։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Քրիստինե Գ-ն, իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Արծվի արձանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդ Քրիստինե Գ-ն և ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 49-ամյա Իրինա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Հրայր Մ-ն՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



