Սևանի ճանապարհին կին վարորդը Nissan Teana-ով բախվել է քարերին և կողաշրջվել, կան վիրավորներ (լուսանկարներ)
SOCIETYԱյսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 09։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Քրիստինե Գ-ն, իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Արծվի արձանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդ Քրիստինե Գ-ն և ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 49-ամյա Իրինա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Հրայր Մ-ն՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



