Ադրբեջանցիները կոտրել են Արցախի ԱԺ-ի ֆեյսբուքյան էջը և սպառնում են Ասկերանի բնակիչներին
ОБЩЕСТВОՐոպեներ առաջ ադրբեջանցիները կոտրել են Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը և փոխել գլխավոր լուսանկարը` տեղադրելով Ադրբեջանի դրոշը:
Էջում կատարվել են նաև գրառումներ, որոնցում սպառնում են Ասկերանում բնակվող հայերին` կոչ անելով նրանց լքել իրենց տները 168 ժամվա ընթացքում:
«Ասկերանում ապրող բոլոր հայերին կոչ եմ անում 168 ժամվա ընթացքում լքել Ասկերանը»,- ասված է գրառման մեջ:
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակման: Էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղված սպառնալիքներ:
«Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել»,- ասված է հաղորդագրությունում:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



