Ադրբեջանցիները կոտրել են Արցախի ԱԺ-ի ֆեյսբուքյան էջը և սպառնում են Ասկերանի բնակիչներին
SOCIETYՐոպեներ առաջ ադրբեջանցիները կոտրել են Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը և փոխել գլխավոր լուսանկարը` տեղադրելով Ադրբեջանի դրոշը:
Էջում կատարվել են նաև գրառումներ, որոնցում սպառնում են Ասկերանում բնակվող հայերին` կոչ անելով նրանց լքել իրենց տները 168 ժամվա ընթացքում:
«Ասկերանում ապրող բոլոր հայերին կոչ եմ անում 168 ժամվա ընթացքում լքել Ասկերանը»,- ասված է գրառման մեջ:
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակման: Էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղված սպառնալիքներ:
«Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել»,- ասված է հաղորդագրությունում:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



