Ադրբեջանցիները կոտրել են Արցախի ԱԺ-ի ֆեյսբուքյան էջը և սպառնում են Ասկերանի բնակիչներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՐոպեներ առաջ ադրբեջանցիները կոտրել են Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը և փոխել գլխավոր լուսանկարը` տեղադրելով Ադրբեջանի դրոշը:
Էջում կատարվել են նաև գրառումներ, որոնցում սպառնում են Ասկերանում բնակվող հայերին` կոչ անելով նրանց լքել իրենց տները 168 ժամվա ընթացքում:
«Ասկերանում ապրող բոլոր հայերին կոչ եմ անում 168 ժամվա ընթացքում լքել Ասկերանը»,- ասված է գրառման մեջ:
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակման: Էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղված սպառնալիքներ:
«Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել»,- ասված է հաղորդագրությունում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



