Մոսկվայում մայրը նորածնին դրել է պայուսակի մեջ ու այն դեն նետել. կինը բերման է ենթարկվել
ОБЩЕСТВОՄոսկվայի հարավ-արևելքում նորածին որդուն պայուսակը դրած և այն դեն նետած կնոջը բերման են ենթարկել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 106-րդ հոդվածի հատկանիշներով («Նորածին երեխայի մոր կողմից սպանության փորձ»):
Հայտնի է, որ մարտի 9-ին Մոսկվայի Պերերվա փողոցի բնակելի շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում պայուսակի մեջ տղա երեխա է հայտնաբերվել։
Նորածնին տեղավորել են քաղաքի մանկական հիվանդանոցներից մեկում, որտեղ նա հետազոտվում է և ստանում անհրաժեշտ օգնություն։
«Նախնական տեղեկություններով՝ կինը մեծացնում է ևս մեկ երեխա՝ 14-ամյա որդի: Նա մշտական բնակության վայր չունի Մոսկվայում, կնոջ ամուսինը մահացել է մեկ ամիս առաջ»,- հայտնել են դատախազությունից։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
3
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
4
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



