Մոսկվայում մայրը նորածնին դրել է պայուսակի մեջ ու այն դեն նետել. կինը բերման է ենթարկվել
SOCIETYՄոսկվայի հարավ-արևելքում նորածին որդուն պայուսակը դրած և այն դեն նետած կնոջը բերման են ենթարկել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 106-րդ հոդվածի հատկանիշներով («Նորածին երեխայի մոր կողմից սպանության փորձ»):
Հայտնի է, որ մարտի 9-ին Մոսկվայի Պերերվա փողոցի բնակելի շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում պայուսակի մեջ տղա երեխա է հայտնաբերվել։
Նորածնին տեղավորել են քաղաքի մանկական հիվանդանոցներից մեկում, որտեղ նա հետազոտվում է և ստանում անհրաժեշտ օգնություն։
«Նախնական տեղեկություններով՝ կինը մեծացնում է ևս մեկ երեխա՝ 14-ամյա որդի: Նա մշտական բնակության վայր չունի Մոսկվայում, կնոջ ամուսինը մահացել է մեկ ամիս առաջ»,- հայտնել են դատախազությունից։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



