Մոսկվայում մայրը նորածնին դրել է պայուսակի մեջ ու այն դեն նետել. կինը բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի հարավ-արևելքում նորածին որդուն պայուսակը դրած և այն դեն նետած կնոջը բերման են ենթարկել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 106-րդ հոդվածի հատկանիշներով («Նորածին երեխայի մոր կողմից սպանության փորձ»):
Հայտնի է, որ մարտի 9-ին Մոսկվայի Պերերվա փողոցի բնակելի շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում պայուսակի մեջ տղա երեխա է հայտնաբերվել։
Նորածնին տեղավորել են քաղաքի մանկական հիվանդանոցներից մեկում, որտեղ նա հետազոտվում է և ստանում անհրաժեշտ օգնություն։
«Նախնական տեղեկություններով՝ կինը մեծացնում է ևս մեկ երեխա՝ 14-ամյա որդի: Նա մշտական բնակության վայր չունի Մոսկվայում, կնոջ ամուսինը մահացել է մեկ ամիս առաջ»,- հայտնել են դատախազությունից։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



