Սիրիայում հինգ զինվորական Է զոհվել ահաբեկիչների գրոհի հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում հինգ զինծառայող զոհվել եւ քսանը տուժել են զինվորական ավտոբուսի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով աղբյուրի:
Նրա տվյալներով՝ գրոհը տեղի Է ունեցել հունվարի 2-ի երեկոյան: «Զինվորական ավտոբուսը սիրիական անապատի (Բադիա) երրորդ կայանից 50 կիլոմետր դեպի արեւելք ընկած հեռավորության վրա ենթարկվել Է հրթիռային գրոհի, որը կատարել Է ԻՊ-ի ահաբեկիչների խումբը: Գրոհն ուղեկցվել Է 23 միլիմետր տրամաչափի թնդանոթից արձակված կրակահերթով, որի հետեւանքով զոհվել Է հինգ զինվորական: Եվս քսանը վերքեր են ստացել»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



