Սիրիայում հինգ զինվորական Է զոհվել ահաբեկիչների գրոհի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում հինգ զինծառայող զոհվել եւ քսանը տուժել են զինվորական ավտոբուսի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով աղբյուրի:
Նրա տվյալներով՝ գրոհը տեղի Է ունեցել հունվարի 2-ի երեկոյան: «Զինվորական ավտոբուսը սիրիական անապատի (Բադիա) երրորդ կայանից 50 կիլոմետր դեպի արեւելք ընկած հեռավորության վրա ենթարկվել Է հրթիռային գրոհի, որը կատարել Է ԻՊ-ի ահաբեկիչների խումբը: Գրոհն ուղեկցվել Է 23 միլիմետր տրամաչափի թնդանոթից արձակված կրակահերթով, որի հետեւանքով զոհվել Է հինգ զինվորական: Եվս քսանը վերքեր են ստացել»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



