Սիրիայում հինգ զինվորական Է զոհվել ահաբեկիչների գրոհի հետեւանքով
INTERNATIONAL NEWSՍիրիայում հինգ զինծառայող զոհվել եւ քսանը տուժել են զինվորական ավտոբուսի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով աղբյուրի:
Նրա տվյալներով՝ գրոհը տեղի Է ունեցել հունվարի 2-ի երեկոյան: «Զինվորական ավտոբուսը սիրիական անապատի (Բադիա) երրորդ կայանից 50 կիլոմետր դեպի արեւելք ընկած հեռավորության վրա ենթարկվել Է հրթիռային գրոհի, որը կատարել Է ԻՊ-ի ահաբեկիչների խումբը: Գրոհն ուղեկցվել Է 23 միլիմետր տրամաչափի թնդանոթից արձակված կրակահերթով, որի հետեւանքով զոհվել Է հինգ զինվորական: Եվս քսանը վերքեր են ստացել»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



