«Սերը երբեք չի ավարտվում». Ռոնալդուն հուզիչ տեսանյութով հայտնել է ապագա երկվորյակների սեռը
СПОРТԱնգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու և նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը որդի և դուստր են ունենալու:
Զույգն իրենց ապագա երեխաների սեռը հայտնել է գեղեցիկ տեսանյութի միջոցով, որում Ռոնալդուի երեխաները երկու փուչիկ են պայթեցնում: Նրանցից մեկի մեջ վարդագույն թղթեր էին լցված, մյուսի մեջ՝ երկգնագույն: Տեսանյութը հրապարակվել է զույգի ինստագրամյան էջում՝ «Որտեղ սկսվում է կյանքը, և սերը երբեք չի ավարտվում» կից գրառմամբ:
Ներկա պահին Ռոնալդուն արդեն 4 երեխա ունի՝ 11-ամյա Կրիշտիանու կրտսերը, 4-ամյա երկվորյակներ Էվան և Մատեոն, որոնք երեքն էլ լույս աշխարհ են եկել փոխնակ մոր օգնությամբ: Իսկ 2017 թվականին Ջորջինան դուստր է ունեցել Ռոնալդուից: Փոքրիկին անվանել են Ալանա Մարտինա:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



