«Սերը երբեք չի ավարտվում». Ռոնալդուն հուզիչ տեսանյութով հայտնել է ապագա երկվորյակների սեռը
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու և նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը որդի և դուստր են ունենալու:
Զույգն իրենց ապագա երեխաների սեռը հայտնել է գեղեցիկ տեսանյութի միջոցով, որում Ռոնալդուի երեխաները երկու փուչիկ են պայթեցնում: Նրանցից մեկի մեջ վարդագույն թղթեր էին լցված, մյուսի մեջ՝ երկգնագույն: Տեսանյութը հրապարակվել է զույգի ինստագրամյան էջում՝ «Որտեղ սկսվում է կյանքը, և սերը երբեք չի ավարտվում» կից գրառմամբ:
Ներկա պահին Ռոնալդուն արդեն 4 երեխա ունի՝ 11-ամյա Կրիշտիանու կրտսերը, 4-ամյա երկվորյակներ Էվան և Մատեոն, որոնք երեքն էլ լույս աշխարհ են եկել փոխնակ մոր օգնությամբ: Իսկ 2017 թվականին Ջորջինան դուստր է ունեցել Ռոնալդուից: Փոքրիկին անվանել են Ալանա Մարտինա:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



