«Սերը երբեք չի ավարտվում». Ռոնալդուն հուզիչ տեսանյութով հայտնել է ապագա երկվորյակների սեռը
SPORTԱնգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու և նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը որդի և դուստր են ունենալու:
Զույգն իրենց ապագա երեխաների սեռը հայտնել է գեղեցիկ տեսանյութի միջոցով, որում Ռոնալդուի երեխաները երկու փուչիկ են պայթեցնում: Նրանցից մեկի մեջ վարդագույն թղթեր էին լցված, մյուսի մեջ՝ երկգնագույն: Տեսանյութը հրապարակվել է զույգի ինստագրամյան էջում՝ «Որտեղ սկսվում է կյանքը, և սերը երբեք չի ավարտվում» կից գրառմամբ:
Ներկա պահին Ռոնալդուն արդեն 4 երեխա ունի՝ 11-ամյա Կրիշտիանու կրտսերը, 4-ամյա երկվորյակներ Էվան և Մատեոն, որոնք երեքն էլ լույս աշխարհ են եկել փոխնակ մոր օգնությամբ: Իսկ 2017 թվականին Ջորջինան դուստր է ունեցել Ռոնալդուից: Փոքրիկին անվանել են Ալանա Մարտինա:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



