Ճապոնիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
МЕЖДУНАРОДНОЕ5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Ճապոնիայի Կյուսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին Երևանի ժամանակով 06:05-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կանոյա քաղաքից (Կագոսիմա պրեֆեկտուրա, Կյուսյու կղզի) 263 կիլոմետր և Ակուսեկիձիմա ոչ մեծ հրաբխային կղզուց (Նանսեյ արշիպելագ, Ճապոնիա) 19 կիլոմետր հեռավորության վրա:
Էպիկենտրոնում երկրաշարժը ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «ավերիչ»: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 6:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...
5
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян



