Ճապոնիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Ճապոնիայի Կյուսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին Երևանի ժամանակով 06:05-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կանոյա քաղաքից (Կագոսիմա պրեֆեկտուրա, Կյուսյու կղզի) 263 կիլոմետր և Ակուսեկիձիմա ոչ մեծ հրաբխային կղզուց (Նանսեյ արշիպելագ, Ճապոնիա) 19 կիլոմետր հեռավորության վրա:
Էպիկենտրոնում երկրաշարժը ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «ավերիչ»: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 6:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



