Ճապոնիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWS5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Ճապոնիայի Կյուսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին Երևանի ժամանակով 06:05-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կանոյա քաղաքից (Կագոսիմա պրեֆեկտուրա, Կյուսյու կղզի) 263 կիլոմետր և Ակուսեկիձիմա ոչ մեծ հրաբխային կղզուց (Նանսեյ արշիպելագ, Ճապոնիա) 19 կիլոմետր հեռավորության վրա:
Էպիկենտրոնում երկրաշարժը ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «ավերիչ»: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 6:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



