Ոչ սթափ 31-ամյա վարորդը Արմավիրի մարզում Mercedes-ով տապալել է էլեկտրասյունն ու կողաշրջվել. կա վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ամբերդ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Ռադիկ Վարդանյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծաղկալանջ գյուղի 1-ին փողոցի 13 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռ. Վարդանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



