Ոչ սթափ 31-ամյա վարորդը Արմավիրի մարզում Mercedes-ով տապալել է էլեկտրասյունն ու կողաշրջվել. կա վիրավոր
SOCIETYԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ամբերդ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Ռադիկ Վարդանյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծաղկալանջ գյուղի 1-ին փողոցի 13 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռ. Վարդանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



