Ոչ սթափ 31-ամյա վարորդը Արմավիրի մարզում Mercedes-ով տապալել է էլեկտրասյունն ու կողաշրջվել. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ամբերդ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Ռադիկ Վարդանյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծաղկալանջ գյուղի 1-ին փողոցի 13 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռ. Վարդանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



