Սկսել են մշակել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամմի դեմ նախատեսված պատվաստանյութ
ОБЩЕСТВОԱմերիկյան կենսադեղագործական Pfizer ընկերությունը սկսել է մշակել նոր պատվաստանյութ՝ նախատեսված կորոնավիրուսային հիվանդության նորահայտ «օմիկրոն» շտամմի դեմ։ Այս մասին հայտնել է ընկերության նախագահ Ալբերտ Բուրլան։ Նշվում է, որ դեղամիջոցը կարող է ստեղծվել ոչ պակաս, քան հարյուր օրվա ընթացքում։ Բուրլան նշել է, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են ավելի նվազ արդյունավետ լինել «օմիկրոն»-շտամմի դեմ։ Moderna ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելն էլ CNBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ «օմիկրոն»-շտամմի դեմ նախատեսված պատվաստանյութի ստեղծման համար կպահանջվեն ամիսներ։ Միայն երկու շաբաթ հարկ կլինի, որպեսզի որոշվի, թե վիրուսի նոր տարբերակը որքանով է ազդել այս պահին գոյություն ունեցող պատվաստանյութերի արդյունավետության վրա։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



