Սկսել են մշակել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամմի դեմ նախատեսված պատվաստանյութ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան կենսադեղագործական Pfizer ընկերությունը սկսել է մշակել նոր պատվաստանյութ՝ նախատեսված կորոնավիրուսային հիվանդության նորահայտ «օմիկրոն» շտամմի դեմ։ Այս մասին հայտնել է ընկերության նախագահ Ալբերտ Բուրլան։ Նշվում է, որ դեղամիջոցը կարող է ստեղծվել ոչ պակաս, քան հարյուր օրվա ընթացքում։ Բուրլան նշել է, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են ավելի նվազ արդյունավետ լինել «օմիկրոն»-շտամմի դեմ։ Moderna ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելն էլ CNBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ «օմիկրոն»-շտամմի դեմ նախատեսված պատվաստանյութի ստեղծման համար կպահանջվեն ամիսներ։ Միայն երկու շաբաթ հարկ կլինի, որպեսզի որոշվի, թե վիրուսի նոր տարբերակը որքանով է ազդել այս պահին գոյություն ունեցող պատվաստանյութերի արդյունավետության վրա։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



