Սկսել են մշակել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամմի դեմ նախատեսված պատվաստանյութ
SOCIETYԱմերիկյան կենսադեղագործական Pfizer ընկերությունը սկսել է մշակել նոր պատվաստանյութ՝ նախատեսված կորոնավիրուսային հիվանդության նորահայտ «օմիկրոն» շտամմի դեմ։ Այս մասին հայտնել է ընկերության նախագահ Ալբերտ Բուրլան։ Նշվում է, որ դեղամիջոցը կարող է ստեղծվել ոչ պակաս, քան հարյուր օրվա ընթացքում։ Բուրլան նշել է, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են ավելի նվազ արդյունավետ լինել «օմիկրոն»-շտամմի դեմ։ Moderna ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելն էլ CNBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ «օմիկրոն»-շտամմի դեմ նախատեսված պատվաստանյութի ստեղծման համար կպահանջվեն ամիսներ։ Միայն երկու շաբաթ հարկ կլինի, որպեսզի որոշվի, թե վիրուսի նոր տարբերակը որքանով է ազդել այս պահին գոյություն ունեցող պատվաստանյութերի արդյունավետության վրա։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



