Ռոման խոշոր հաշվով հաղթեց Զարյային. Մխիթարյանը մասնակցեց խաղին
СПОРТԿոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոման» ընդունել էր Լուգանսկի «Զարյային» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Կարլես Պերեսը, իսկ 33-ին Նիկոլո Ձանիոլոն կրկնապատկեց այն։ Առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, սակայն գնդակին մոտեցած Վերետուն վրիպեց։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում իր թիմի 3-րդ գնդակը խփեց Աբրահամը, իսկ 75-րդ րոպեին դրեց հանդիպման վերջակետը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր և փոխրինվեց 79-րդ րոպեին։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



