Ռոման խոշոր հաշվով հաղթեց Զարյային. Մխիթարյանը մասնակցեց խաղին
ՍՊՈՐՏԿոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոման» ընդունել էր Լուգանսկի «Զարյային» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Կարլես Պերեսը, իսկ 33-ին Նիկոլո Ձանիոլոն կրկնապատկեց այն։ Առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, սակայն գնդակին մոտեցած Վերետուն վրիպեց։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում իր թիմի 3-րդ գնդակը խփեց Աբրահամը, իսկ 75-րդ րոպեին դրեց հանդիպման վերջակետը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր և փոխրինվեց 79-րդ րոպեին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



