Ռոման խոշոր հաշվով հաղթեց Զարյային. Մխիթարյանը մասնակցեց խաղին
SPORTԿոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոման» ընդունել էր Լուգանսկի «Զարյային» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Կարլես Պերեսը, իսկ 33-ին Նիկոլո Ձանիոլոն կրկնապատկեց այն։ Առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, սակայն գնդակին մոտեցած Վերետուն վրիպեց։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում իր թիմի 3-րդ գնդակը խփեց Աբրահամը, իսկ 75-րդ րոպեին դրեց հանդիպման վերջակետը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր և փոխրինվեց 79-րդ րոպեին։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



