Թայվանի ափերի մոտ տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
ОБЩЕСТВОԿիրակի Թայվանի հյուսիս-արեւելյան ափերի մոտ գրանցվել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հաղորդում է այդ չինական կղզու սեյսմիկ ծառայությունը, որը գրանցել է ստորգետնյա ցնցումները տեղական ժամանակով 21:05-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իլան քաղաքից 24,6 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ ծովի հատակին՝ 66,7 կմ խորության վրա:
Ցնցումները զգացվել են նաեւ Սինբեյ, Թայբեյ, Թայչժուն, Թաոյուան քաղաքներում եւ մի շարք այլ բնակավայրերում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
23 մլն բնակչություն ունեցող Թայվանը տեղակայված է Խաղաղ օվկիանոսում: Կղզու արեւելյան մասը համարվում է Ասիայի առավել սեյսմիկ գոտիներից մեկը:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



