Թայվանի ափերի մոտ տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
SOCIETYԿիրակի Թայվանի հյուսիս-արեւելյան ափերի մոտ գրանցվել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հաղորդում է այդ չինական կղզու սեյսմիկ ծառայությունը, որը գրանցել է ստորգետնյա ցնցումները տեղական ժամանակով 21:05-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իլան քաղաքից 24,6 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ ծովի հատակին՝ 66,7 կմ խորության վրա:
Ցնցումները զգացվել են նաեւ Սինբեյ, Թայբեյ, Թայչժուն, Թաոյուան քաղաքներում եւ մի շարք այլ բնակավայրերում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
23 մլն բնակչություն ունեցող Թայվանը տեղակայված է Խաղաղ օվկիանոսում: Կղզու արեւելյան մասը համարվում է Ասիայի առավել սեյսմիկ գոտիներից մեկը:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



