Թայվանի ափերի մոտ տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիրակի Թայվանի հյուսիս-արեւելյան ափերի մոտ գրանցվել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հաղորդում է այդ չինական կղզու սեյսմիկ ծառայությունը, որը գրանցել է ստորգետնյա ցնցումները տեղական ժամանակով 21:05-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իլան քաղաքից 24,6 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ ծովի հատակին՝ 66,7 կմ խորության վրա:
Ցնցումները զգացվել են նաեւ Սինբեյ, Թայբեյ, Թայչժուն, Թաոյուան քաղաքներում եւ մի շարք այլ բնակավայրերում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
23 մլն բնակչություն ունեցող Թայվանը տեղակայված է Խաղաղ օվկիանոսում: Կղզու արեւելյան մասը համարվում է Ասիայի առավել սեյսմիկ գոտիներից մեկը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



