Ամերիկացի երեխան ծնվել է հղիության 21-րդ շաբաթում և դարձել Գինեսի ռեկորդակիր (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Ալաբամա նահանգում պաշտոնապես գրանցվել է պատմության մեջ երեխայի ամենավաղաժամ ծնունդը։ Ըստ Բիրմինգհեմի Ալաբամայի համալսարանի, Քերթիս Մինսը ծնվել է անցյալ տարի հղիության 21-րդ շաբաթ և 1 օրում՝ 420 գրամ քաշով:
Նշվում է, որ տղան արդեն մեկ տարեկան չորս ամսական է, սակայն Գինեսի ռեկորդների գրքում գրառումը հայտնվել է միայն հիմա։
Քերթիսը միայնակ չի ծնվել. նա ուներ քույր՝ Կասիան, բայց վերջինս ապրեց ընդամենը մեկ օր։
Բժիշկները տղայի ողջ մնալու հավանականությունը գնահատել էին 1%, իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, կոչվում է հրաշք։
Երեք ամիս անց Քերթիսին անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից, իսկ այս տարվա ապրիլին նա դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ անցկացրել է 275 օր։

1
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
2
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
3
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
4
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
5
Пашинян анонсировал для Армении эпохальные события



