Ամերիկացի երեխան ծնվել է հղիության 21-րդ շաբաթում և դարձել Գինեսի ռեկորդակիր (լուսանկարներ)
SOCIETYԱՄՆ-ի Ալաբամա նահանգում պաշտոնապես գրանցվել է պատմության մեջ երեխայի ամենավաղաժամ ծնունդը։ Ըստ Բիրմինգհեմի Ալաբամայի համալսարանի, Քերթիս Մինսը ծնվել է անցյալ տարի հղիության 21-րդ շաբաթ և 1 օրում՝ 420 գրամ քաշով:
Նշվում է, որ տղան արդեն մեկ տարեկան չորս ամսական է, սակայն Գինեսի ռեկորդների գրքում գրառումը հայտնվել է միայն հիմա։
Քերթիսը միայնակ չի ծնվել. նա ուներ քույր՝ Կասիան, բայց վերջինս ապրեց ընդամենը մեկ օր։
Բժիշկները տղայի ողջ մնալու հավանականությունը գնահատել էին 1%, իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, կոչվում է հրաշք։
Երեք ամիս անց Քերթիսին անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից, իսկ այս տարվա ապրիլին նա դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ անցկացրել է 275 օր։

1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



