Ամերիկացի երեխան ծնվել է հղիության 21-րդ շաբաթում և դարձել Գինեսի ռեկորդակիր (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Ալաբամա նահանգում պաշտոնապես գրանցվել է պատմության մեջ երեխայի ամենավաղաժամ ծնունդը։ Ըստ Բիրմինգհեմի Ալաբամայի համալսարանի, Քերթիս Մինսը ծնվել է անցյալ տարի հղիության 21-րդ շաբաթ և 1 օրում՝ 420 գրամ քաշով:
Նշվում է, որ տղան արդեն մեկ տարեկան չորս ամսական է, սակայն Գինեսի ռեկորդների գրքում գրառումը հայտնվել է միայն հիմա։
Քերթիսը միայնակ չի ծնվել. նա ուներ քույր՝ Կասիան, բայց վերջինս ապրեց ընդամենը մեկ օր։
Բժիշկները տղայի ողջ մնալու հավանականությունը գնահատել էին 1%, իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, կոչվում է հրաշք։
Երեք ամիս անց Քերթիսին անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից, իսկ այս տարվա ապրիլին նա դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ անցկացրել է 275 օր։

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



