«Երևան Սիթի»-ում թուրքական չերի լոլիկ է վաճառվում. ահազանգ
ОБЩЕСТВОՔաղաքացիներն ահազանգում են, որ «Երևան Սիթի» սուպերմարկետում վաճառվում է թուրքական չերի լոլիկ` «արտասահմանյան» նշումով:
Օգտատեր Գայանե Հարությունյանը Ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել, որում երևում է «Երևան Սիթի»-ում վաճառվող լոլիկի վրա փակցված թուրքական «Arilidir» ընկերության պիտակը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախում պատերազմի թեժ օրերին ՀՀ կառավարությունը ընդունել էր որոշում՝ 2021 թ. հունվարի 1-ից 6 ամիս ժամկետով արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումը հիմնավորվել էր անվտանգային խնդիրներով՝ նկատի ունենալով Թուրքիայի բացահայտ աջակցությունն Ադրբեջանին պատերազմի ժամանակ։
Այս տարի Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքը երկարացվեց ևս 6 ամսով։

1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»






