«Երևան Սիթի»-ում թուրքական չերի լոլիկ է վաճառվում. ահազանգ
SOCIETYՔաղաքացիներն ահազանգում են, որ «Երևան Սիթի» սուպերմարկետում վաճառվում է թուրքական չերի լոլիկ` «արտասահմանյան» նշումով:
Օգտատեր Գայանե Հարությունյանը Ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել, որում երևում է «Երևան Սիթի»-ում վաճառվող լոլիկի վրա փակցված թուրքական «Arilidir» ընկերության պիտակը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախում պատերազմի թեժ օրերին ՀՀ կառավարությունը ընդունել էր որոշում՝ 2021 թ. հունվարի 1-ից 6 ամիս ժամկետով արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումը հիմնավորվել էր անվտանգային խնդիրներով՝ նկատի ունենալով Թուրքիայի բացահայտ աջակցությունն Ադրբեջանին պատերազմի ժամանակ։
Այս տարի Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքը երկարացվեց ևս 6 ամսով։

1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank






