«Երևան Սիթի»-ում թուրքական չերի լոլիկ է վաճառվում. ահազանգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքացիներն ահազանգում են, որ «Երևան Սիթի» սուպերմարկետում վաճառվում է թուրքական չերի լոլիկ` «արտասահմանյան» նշումով:
Օգտատեր Գայանե Հարությունյանը Ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել, որում երևում է «Երևան Սիթի»-ում վաճառվող լոլիկի վրա փակցված թուրքական «Arilidir» ընկերության պիտակը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախում պատերազմի թեժ օրերին ՀՀ կառավարությունը ընդունել էր որոշում՝ 2021 թ. հունվարի 1-ից 6 ամիս ժամկետով արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումը հիմնավորվել էր անվտանգային խնդիրներով՝ նկատի ունենալով Թուրքիայի բացահայտ աջակցությունն Ադրբեջանին պատերազմի ժամանակ։
Այս տարի Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքը երկարացվեց ևս 6 ամսով։

1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի






