Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով. «Արմենիա» ավիաընկերություն
ОБЩЕСТВОԱյսօր չեղարկվել է Երևան-Մոսկվա չվերթը, ինչն առաջացրել է ուղևորների դժգոհությունը: Չվերթը պետք է իրականացներ «Արմենիա» ավիաընկերությունը:
Ավիաընկերության հանրային կապերի և մարքեթինգնի բաժնի աշկատակից Նինա Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց չվերթի չեղարկման պատճառը.
«Չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով: Այս պահին մեր օպերատորները փորձում են բոլոր ուղևորների հետ կապ հաստատել և որևէ լուծում գտնել»,-ասաց նա՝ նշելով, թե այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող:
«Հետագա զարգացումների, հաջորդ չվերթի մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,-նշեց Մարգարյանը:
Ավելի վաղ ուղևորները դժգոհություն էին հայտնել, որ ավիաընկերությունից իրենց մանրամասներ չեն հայտնում, չեն ներկայացնում պատճառները և վատ են սպասարկում:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



