Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով. «Արմենիա» ավիաընկերություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր չեղարկվել է Երևան-Մոսկվա չվերթը, ինչն առաջացրել է ուղևորների դժգոհությունը: Չվերթը պետք է իրականացներ «Արմենիա» ավիաընկերությունը:
Ավիաընկերության հանրային կապերի և մարքեթինգնի բաժնի աշկատակից Նինա Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց չվերթի չեղարկման պատճառը.
«Չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով: Այս պահին մեր օպերատորները փորձում են բոլոր ուղևորների հետ կապ հաստատել և որևէ լուծում գտնել»,-ասաց նա՝ նշելով, թե այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող:
«Հետագա զարգացումների, հաջորդ չվերթի մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,-նշեց Մարգարյանը:
Ավելի վաղ ուղևորները դժգոհություն էին հայտնել, որ ավիաընկերությունից իրենց մանրամասներ չեն հայտնում, չեն ներկայացնում պատճառները և վատ են սպասարկում:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



